Մեքենայի պայթյունի հետևանքով 3 տուժածներից երկուսը դուրս են գրվել. երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության


13:12 , 3 սեպտեմբեր, 2025

Aysor.am-ը գրում է.

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- նշեց նա։

3-րդ քաղաքացին, որի առողջական վիճակը ծանր էր ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է բաժանմունք։

«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հավելեց Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 14։43-ին, ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում մեքենա է պայթել, պայթյունը տեղի էր ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։

Պայթյունի հետևանքով վնասվել էին հարակից երեք մեքենաներ և թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտը. վնասվածքներ էին ստացել տրանսպորտում գտնվող ուղևորները։