Արևմուտքը զnրքեր չի ուղարկի Ուկրաինա մինչև hրադադարի հաստատումը. Մերց


09:17 , 3 սեպտեմբեր, 2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մինչև Ուկրաինայում հրադադարի ռեժիմի կնքումը, այնտեղ արևմտյան զորքեր ուղարկելու մասին խոսք լինել չի կարող։

«Մինչև այդ պահը [հրադադարի] Ուկրաինա զորքեր չեն ուղարկվի»,-ասել է նա Sat.1-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, նույնիսկ զինադադարի հաստատման դեպքում Գերմանիայի համար դա հնարավոր կլինի միայն «էական վերապահումներով», դրան հասնելու ճանապարհին «շատ խոչընդոտներ կան»:

Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական առաքելության ծրագրեր «Գերմանիայում ամեն դեպքում գոյություն չունեն»: