Բեռնատարից «Բելաջո» ռեստորանի թունելի մոտ սալաքարերը թափվել են, տևական ժամանակ երթևեկությունը խաթարվել էր


22:56 , 2 սեպտեմբեր, 2025
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, «Mercedes» մակնիշի քարաշաղախ-բեռնատարից բեռ տեղափոխելիս Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Սարալանջի ճանապարհ ընթանալիս, «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ բեռի մի մասը թափվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ չէին անցնում, հակառակ դեպքում քարերը կվնասեին այդ ավտոմեքենաները։