«Օպերացիա Հայաստան»․ Ռոնալդուն և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բուռն զրույց են ունեցել մարզումից առաջ


21:48 , 2 սեպտեմբեր, 2025

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան բուռն զրույց վարեցին «Օպերացիա. Հայաստան» առաջին մարզումից առաջ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը՝ հղում անելով A Bola-ին։

Աղբյուրը նշում է, որ հավաքի շրջանակում կայացած մարզումային օրը բացակայում էր միայն Ֆրանցիշկու Կոնսեյսաոն։

Ռոբերտո Մարտինեսի ընտրած մյուս 22 խաղացողները պատրաստ են 2026 թ. Աշխարհի առաջնության որակավորման խաղերին։