ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Վարշավայի անվտանգության համաժողովի ղեկավարի հետ


23:48 , 1 սեպտեմբեր, 2025
«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Վարշավայի անվտանգության համաժողովի ղեկավար Կատարժինա Պիսարսկայի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» և «Վարշավայի անվտանգության ֆորում» ամենամյա համաժողովների միջև համագործակցության խորացման ուղղությամբ:
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրների փորձագիտական համայնքների միջև ավելի լայն համագործակցության շրջանակ ստեղծելու հնարավորությունները և համատեղ մի շարք միջոցառումներ իրականացնելու հեռանկարները:
Возможно, это изображение 2 человека и костюм
Возможно, это изображение 3 человека и костюм