Մելքոնյան Գագոն Թրամփի նկարը տեսել ու ինքնախաբեության գիրկն է ընկել
16:28 , 1 սեպտեմբեր, 2025
Հարցին՝ վստա՞հ եք, որ խաղաղություն կլինի, Նիկոլի «դռան շուն» ՔՊ-ական Մելքոնյան Գագոն դրական պատասխան է տվել ու ասել.«Էն, որ ասենք Ամերիկայում երեք՝Ադրբեջանի նախագան, Ամերիկայի նախագան և մեր վարչապետը էն ձեռքսեղմումը,որ սեղմեցին, դա խոստում էր, որ պատերամ չի լինելու…»:
Գագոն, փաստորեն, մամուլի համար արվող ձեռքսեղմումներով է միջազգային հարաբերությունների մասին դատում՝ կարծելով, թե եթե ասենք միմյան դիվանագիտորեն ժպտացին, ուրեմն՝ «ֆսյո»: Ա՛յ այս կարգի տխմարների երեսից է,որ կործանվեց երկիրը, որ արցախցիները մնացին անտուն ու անհյրենիք, որ տեսանելի ապագայում Ադրբեջանի կազմում կարող են հայտվել Սևանն ու Սյունիքը:
Հարց է առաջանում՝ հատկապես ի՞նչն է լավատեսություն Գագոյին ներշնչում: 2022-ի փետրվարին էլ Իլհամը Պուտինի հետ էր ողջագուրվում ու դաշնակիցներ դառնալու մասին պայմանագիր ստորագրում: Այսօր՝ 2025-ին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակը փաստացի նախապատերազմական է: Թե՞ Գագոյի համար նորություն է, որ Ադրբեջանը ոչ պայմանագրաունակ երկիր է, որ այսօր կարող է ինչ-որ բան ստորագրել, իսկ վաղը թքել իր իսկ ստորագրության վրա ու ահաբեկչություն ձեռնարկել:
Պատերազմի վտանգը ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի է մեծացել: Այս պահին գուցե Իլհամը պատերազմ չսկսի Հայաստանի դեմ, քանի որ նրան պետք է Նիկոլի վերարտադրությունը, բայց հետո թուքրերը կանեն իրենցը՝ պատերազմով, թե՝ առանց դրա:
Մյուս կողմից՝ իսկ ինչո՞ւ պատերազմել, եթե Նիկոլը խաղաղությամբ է երկիրը հանձնում՝ հենվելով Իլհամի մի բանի վրա: