11:12 , 1 սեպտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է․
Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։