20:46 , 30 օգոստոս, 2025Starnews.am-ը գրում է․
Օրեր առաջ՝ Կազանում, ավարտվեց «Նոր Ալիք 2025» միջազգային երգի մրցույթը։ Այս տարի Հայաստանը ներկայացնում էր երգիչ և դերասան Սուրեն Պողոսյանը։
StarNews.am-ի հետ զրույցում երգիչը անկեղծորեն պատմեց իր հույզերի և պատասխանատվության մասին։
«Նմանօրինակ մասշտաբային բեմում ելույթ ունենալը, առհասարակ շատ պատասխանատու գործ է: Առավել շատանում է պատասխանատվության չափը, երբ երկիր ես ներկայացնում: Չնայած այն հանգամանքին, որ ես բավականին մեծ փորձ ունեմ բեմում աշխատելու և հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու, միևնույն է այս փորձառությունը տարբերվում էր մնացած բոլորից: Ամեն տարի, «Նոր Ալիք» մրցույթը մոտ 20 միլիոն և ավելի հեռուստադիտող ունի: Հուզմունքը հաղթահարեցի մասամբ, կստեմ, եթե ասեմ, որ լիովին հանգիստ էի բեմում: Բայց կասեմ, որ կարողացա այնպես անել, որ բավականին լավ ելույթներ ունենամ»։
Ինչպես կմեկնաբանեք մրցույթի ընթացքը և արդյունքները։ Ի՞նչ տվեց այն Ձեզ, առհասարակ։
«Նոր ալիքը» իրոք երաժշտական տոն է: Այստեղ հավաքված են ոլորտի պրոֆեսիոնալներ, երաժշտությամբ ապրող մարդիկ ու 1 ամիս այս միջավայրում ապրել, աշխատելը միայն մեծագույն հաճույք է ու գերագույն փորձ բեմի մարդու համար: Այն, որ ինչ որ մի պահից սկսած մեր մանկության ամենասիրելի արտիստները դառնում են շատ մոտ ու շատ լավ զրուցակիցներ, լսում ես շատ կարևոր խորհուրդներ ու գովեստի խոսքեր ու նույնիսկ հնարավորություն ունենում միասին բեմ բարձրանալ մարդկանց հետ ինչպիսիք են` Սերգեյ Լազարեվը, Լեոնիդ Ագուտինը, Վլադիմիր Պրեսնիկովը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք, սա աննկարագրելի է: Արդյունքներից, իհարկե գոհ չեմ: Եթե անկեղծ ելույթներիցս բավականին գոհ եմ և այդքան էլ համաձայն չեմ ժյուրիի գնահատականների հետ, որոնք շատ դեպքերում հակասում էին համերգից հետո ինձ ուղղված հենց իրենց խոսքերին: Բայց կարծում եմ, որ ամենակարևորը լավ երաժշտություն մատուցելը ու անձնապես բեմում լինելուց հաճույք ստանալն է։

Կա՞ն իրադարձություններ կամ պահեր, որոնք դուրս են մնացել լուսաբանումից, սակայն կհետաքրեն հանրությանը։
Բավականին շատ բաներ են դուրս մնացել լուսաբանումից: Համերգներից հետո ունենում էինք երեկույթներ հայտնի աստղերի, ժյուրիի անդամների հետ միասին: Սրանք փակ միջոցառումներ էին, որտեղ բոլորը շատ ավելի անկեղծ էին ու վստահեցնում եմ, որ մեր երկիրը նրանց համար միշտ աչքի է ընկել առանձնահատուկ բեմական ու երաժշտական տեսակներով: Ու չնայած արդյունքներին՝ հենց այս միջավայրում, ամեն ինչ շատ ավելի ճիշտ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: