Նիկոլը պարծեցել է մի լուսանկարով, որն իրականում խայտառակություն է


15:54 , 29 օգոստոս, 2025
Նիկոլը մի տեսանյութ է հրապարակել սոցցանցային իր էջում՝ ի ցույց դնելով Թրամի ու Իլհամի հետ արված սեփական լուսանկարը, որի վրա մակագրել էր Թրամփը՝ «Nicole, you are great»: Նիկոլը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ մոռանալով, սակայն, մի շատ կարևոր նյուանսի ամսին. նույն լուսանկարից Թրամփն ուղարկել էր նաև Նիկոլի շեֆին ու մակագրել` «Ilham, you are great leader»:

Այս մի բառի տարբերությունն է, որ լուսանկարի ամբողջ էֆեկտը գցում է. եթե Թրամփն Իլհամին համարում է մեծ առաջնորդ, ապա Նիկոլին՝ մեծ եսիմ ինչ: «Նիկոլ, դու մեծ ես»-ի տակ կարելի է ամեն ինչ հասկանալ: Սա նշանակում է մեկ բան՝ Թրամփը Նիկոլին լիդեր, ազգի առաջնորդ չի համարում,իսկ թե ինչ է համարում, կարելի է կռահել,և սա բնական է. այդ ո՞ր մի նորմալ մարդը լիդեր կհամարի մեկին, ով իր իշխանւթյան համար հաճույքով ծախում է սեփական երկիրը թուրքին: