Իսրայելի բանակը Գազան հայտարարել է «վտանգավոր մարտական գոտի» և վերացրել է ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադարները»


14:36 , 29 օգոստոս, 2025

Իսրայելի բանակը Գազան հայտարարել է «վտանգավոր մարտական գոտի» և վերացրել է ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադարները», որոնք ուժի մեջ էին մտել հուլիսի վերջից:

Հիշեցնենք, որ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը մերժել էր Պաղեստին պետության գոյության գաղափարը։ Այս մասին փոխանցում էր Reuters գործակալությունը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, օգոստոսի 27-ին պատասխանելով Պաղեստին պետության ստեղծման ծրագրերի մասին հարցին, հայտարարել է, որ նման բան չի լինելու»,-ասվում է հրապարակման մեջ: