Հոգեբուժարանից փախած հանցագործին գտել են ավելի քան 1 ամիս անց` Կասկադում


21:41 , 28 օգոստոս, 2025

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնաբերվել է ավելի քան մեկ ամիս առաջ հոգեբուժարանից փախած պացիենտը։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։

Ոստիկաններին հաջողվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։

Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։