Հայտնի են Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները


19:31 , 28 օգոստոս, 2025
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են՝
  • Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարյովը՝ որպես գլխավոր մարզչի օգնականներ,
  • Ստեփան Դեմիրճյանը՝ որպես դարպասապահների մարզիչ,
  • Խավիեր Մինյանոն՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։