Իլհամի թիրախում այլևս 102-րդ ռուսական ռազմաբազան է
11:48 , 28 օգոստոս, 2025
Իլհամն ադրբեջանական APA-ին հարցազրույց է տվել ու մի բոլ բողոքել ռուսներից. բացի այն, որ ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելը փաստացի հռչակել է՝ խաղաղության հիմնական խոչընդոտ, իսկ հեռանալը՝ խաղաղության առհավատչյա, Իլհամը նաև խոսել է Հայաստանում առկա ռուսական ռազմաբազայի մասին՝ հայտարարելով՝ չի ցանկանում վատ բան մտածել, թե ինչ կարող է լինել:
Իլհամը, որ ռուսներին հասկացրել է՝ մտադիր չեն կուլ տալ ինքնաթիռի հետ տեղի ունեցած աղետը՝ սպասելով ներողության, փաստացի բարձրացրել է Հայասանում 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը: Ռազմաբազան վերջերս համալրվել է, և այդ հանգամանքն ակնհայտորեն անհանգստացրել է թե՛ Բաքվին, թե՛ Անկարային: Ի՞նչն է այստեղ ամենավտանգավորը:
Վտանգավորն այն է, որ Իլհամի ցանկացած ցանկություն Նիկոլի համար օրենք է: Իլհամն արդեն ակնարկում է, որ ռազմաբազան պետք է հանվի, իսկ նրա ակնարկը կոնկրետ Նիկոլին ուղղված հրահանգ է: 102-րդ ռազմաբազայի հարցն արդեն իսկ դրված է Նիկոլի առաջ: Վաղը, երբ գա այն Հայաստանից դուրս դնելու ժամանակը, Նիկոլը կհայտարարի, որ եթե դուրս չբերեն, Իլհամը կհարձակվի. եթե Հայաստանը թույլ է տալիս, որ իր տարածքում ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը Արդբեջանի համար սպառնալիք լինի, ուրեմն խաղաղությանը դեմ է: Հետևաբար, կասի Նիկոլը, պետք է բազան դուրս բերվի, որպեսզի խաղաղություն լինի: Որոշ միամիտներ էլ, տարված հակառուսակակն պրոպագանդայով, կստարեն այդ գաղափարն, ու բազան դուրս կբերվի: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, երբ հայտնի է,ո ր արևմտյան հատվածում ՀՀ ներկայիս սահմանները ձևավորվել են Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի միջև կայացած համաձայնությամբ՝ Մոսկվայի, Կարսի պայամնագրերով, դժվար չէ կռահել. Թուրքիան կարող է ուղղակի մի ժամում Գյումրիից Երևան հասնել:
Երբ ռուսները կոկորդ էին պատռում ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար «վիզ դնում», կպատկերացնեի՞ն, թե Իլհամը գլխներին ինչ խաթա է դառնալու…