16:54 , 26 օգոստոս, 2025
Վաշինգտոն կատարած Ալիևի այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում բավական կարևոր խոստովանություն է արել Ադրբեջանի վարչապետ Ասադով Ալին. հայտարարել է, որ Հայաստանն ընդունել ու բավարարել է Ադրբեջանի պահանջները: Նա նման գնահատական է տվել Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությանը՝ համատեղ հայտարարությունը որակելով՝ ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք, Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն: «Սա էական փոփոխություններ կստեղծի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական քարտեզի վրա»,-մասնավորապես՝ ասել է Ալին:
Ալիի ասածը չափազանց կարևոր է հատկապես այն առումով, որ ՔՊ-ականների դիմակը պատռվում է. առավոտից երեկո քարոզում են, թե իբր Հայաստանը կատարել է ոչ թե Իլհամի հրահանգը, այլ ինքնիշխան որոշում է ընդունել՝ ոչ միայն պահպանելով սեփական հեղինակությունն ու ինքիշխանոթյունը, այլև ձեռք բերելով գերկարևոր նշանակություն:
Մինչդեռ ադրբեջանցին ասել է այն, ինչ՝ կա, իսկ իրականությունն այն է, որ Նիկոլը տվել է «Զանգեզուրի միջանցքը» մի դեպքում, երբ հայտարարում էր, որ Հայաստանը չի քննարկում որևէ մեկին որևիցե ճանապարհ 99 տարով կտակելու տարբերակը: Հայտարարեց, բայց դրանից կարճ ժամանակ անց Վաշինգտոնում Իլհամին ու Ալիին «պոլնի» բավարարեց՝ Ադրբեջանին կարևորագույն համաշխարհային տրանսպորտային հանգույց դառնալու հնարավորություն ընձեռելով: Մենք դառնում ենք ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրանոց արահետ՝ Արդբեջանի ոտքի տակ փռված, ու հայտնի էլ չէ, թե գործնականում ինչ օգուտ է այդ ուղին մեզ բերելու:
Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, ուղղակի միակ լավ կողմն այստեղ այն է, որ միայն նախաստոևագրվեց: Դա առիթ է տալիս՝ հուսալու, որ ամեն բան չէ, որ կորսված է, իսկ ադրբեջանցիների ցնծությունը վաղաժամ է: