ՔՊ-ական Մելքոնան Գագոն վտանգավոր հայտարարություն է արել
16:20 , 25 օգոստոս, 2025
«Տռուսիկ Գագոն», հայտարարելով, թե ընդդիմությունն ամեն կերպ փորձում է իրենց վարկաբեկել, պնդել է՝ ժողովոդրը ՔՊ-ի հետ է, քանի որ ընդդիմությանը համարում է КГБ-ի գործակալներ. իրենք շփվում են ժողովրդի հետ ու լավ գիտեն հանրության ներսում տիրող տրամադրությունները:
Գիտե՞ք՝ ինչով է Մելքոնյան Գագոյի այս հայտարարությունը վտանգավոր, նրանով, որ հենց նմանատիպ հայտարարությունների ներքո է ՔՊ-ն պատարաստվում 2026-ին վերարտադրվել: Թիվը կնկարեն ու կհայտարարեն, որ իրենց համար անակնկալ չի դարձել ՔՊ-ի հավաքած 50+1-ը. վաղուց գիտեին, որ ժողովուրդն իրենցն է, իսկ ընդդիմությունը՝ ռուսներինը:
Նորմալ մարդը կարող է, իհարկե, Գագոյի ասածների վրա միայն ղժժալ, սակայն ղժժոցը, ցավոք, չի կարող ընդդիմության համար քաղաքական կապիտալ դառնալ մի մարդու պատճառով՝ «վոինի». Նիկոլի վերարտադրությունը կանխելու միայն մեկ ռեալ եղանակ կար, որը, սակայն, մերժեցին. իմպիչմենտն էր: Մնացածը գագոների համար դառնում է լոկ տեխնիկայի հարց, իսկ ինչ վերաբերում է ապագա ընտրակեղծիքներին տրվելիք միջազգային արձագանքին, ապա այդ խնդիրը Նիկոլը լուծեց Վաշինգտոնում՝ Իլհամին տալով «Զանգեզուրի միջանցքը»՝ անունը դնելով TRIPP: