ՔՊ-ական Հակոբյան Հասոյի հռետորական հարցն ապշեցնում է իր անհեթեթությամբ


15:32 , 25 օգոստոս, 2025
Արձագանքելով Իլհամի վերջին հայտարարութանն այն մասին, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատերազմի ՝ ՔՊ-ականն Հակոբյան Հասոն հռետորական հարց է բարձրացրել՝ իսկ Հայաստանը չպե՞տք է պատրաստ լինի պատերազմի: Նա այսպիսով ակնարկել է, թե Հայաստանն էլ է պատրաստ պատերազմի, բայց բացառապես ինքնապաշտպանական բնույթ կրող: Իսկ ահա նկատառմանը, որ Հայաստանը նվազեցնում է իր ռազմական բյուջեն մի դեպքում, երբ Իլհամը հզորացնում է սեփական բանակը, ՔՊ-ականը արձագանքել է՝ ասելով՝ ՔՊ-ն այս ընթացքում էապես մեծացրել է ռազմական բյուջեն՝ պնդելով՝ դա արել են, որ ապահովեն ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու կատարեն իրենց պարտականությունները:

Միանգամից հարց է առաջանում՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի: Եթե պատրաստ է, ինչո՞ւ է Նիկոլն անընդհատ կզում ու քարոզում, թե խաղաղության են գնում, որ Հայաստան լինի: Մարդը հայտարարում է, որ եթե չկզենք Բաքվի առաջ, նրանք մեզ կոչնչացնեն: Ոչնչացվելուց վախեցող երկիրը կարո՞ղ է համարվել պատերազմին պատրաստ, թե՞ հակառակը: Կամ եթե ՔՊ-ն պատրաստ է կատարել իր պարտականությունները, ինչո՞ւ են ասկյարները շարունակում հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր զավթած պահել, բա ինչո՞ւ չեն վախենում, որ պատերազմին իբր պատրաստ Հայաստանը կարող է իր տարածքային ամբողջականությունն ուժով վերականգնել: Ակնհայտ է, որ Պապիկյան Սուրիկին փող տալը դեռ չի նշանակում պատերազմին պատրաստ լինել այս դեպքում. միայն Նիկոլի գոյությունն արդեն իսկ ադրբեջանական հաղթանակի երաշխիք է նույնիսկ այն դեպքում, եթե այստեղ միջուկային զենք լինի:

Ինչ վեաբերում է պաշտպանական բյուջեի կրճատմանը, ապա ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ զինաթափում: Իլհաի հաջորդ պահանջն է Նիկոլը կյանքի կոչում, որ ապառազմականացվի Հայաստանն ու դառնա Իլհամի սեղանին դրված մակարոն: Չանի, վիզը կկտրեն…