Մեր բոլորի ամոթն է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար. Արմեն Աշոտյան


14:12 , 25 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Իմ մասնակի ազատությունից հետո հայտարարել եմ՝ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարը գերակա ուղղություն է: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դա խղճի հարց է, որ թե քաղաքական համոզմունքի: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությոսւնը հայտնելու համար: Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի ու այդ ժողովրդի ամոթն է: Կրկնակի ամոթ է, որ հասարակությունն ու ժողովուրդը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: