Սիմոնյան Ալենը վստահեցրել է՝ իրենք մանկապիղծներ չեն
00:04 , 23 օգոստոս, 2025
Սիմոնյան Ալենը արձագանքել է այն տեղեկություններին, որ ինքն ու այլ իշխանավորներ Հայաստաում հովանավորում են մանկապղծությունը. հատուկ այդ նպատակով ստեղծել են անչափահասներից բաղկացած ցանց, որում ընդգրկված երեխաների սեռական ծառայություններից օգտվում են իշխանավորները:
Ալենը հերքել է սա ու զգուշացրել, որ իրենց դեմ հետայսու ուժգգնանալու է տեղեկատվական տեռորը, ինչի համար ասես որ չեն մեղադրելու իրենց: Ալենը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ժողովուրդը չի տրվի այս տեղեկատվական գրոհին ու կշարոնակի վստահել իրենց:
Անկախ նրանից՝ սուտ են տարածվող տեղեկությունները, թե՝ ճիշտ, փաստն այն է, որ Ալենի համոզվածությունը չունի հիմքեր: Ալենի, մյուս իշխանավորների գերխնդիրն այն է, որ ժողովուրդը վաղուց է կորցրել ՔՊ-ի հանդեպ վստահությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ ոք չի մոռացել 44-օրյա պետարզմի պատմությունը, այն, թե ինչպես էր ր տագդիգագան Արծրունը մոլորեցնում հանրությանը՝ հաղթանակ խոստանալով, կամ ինչպես էին ՔՊ-ականները 2021-ին խոստանում պայքարել Հադրութի ու Շուշիի համար, բայց թե ինչ ստացվեց վերջում,տեսան բոլորը:
Այնպես որ՝ Ալենի խնդիրը ոչ թե այն է, թե ինչ բնույթի ինֆորմացիա է իշխանությունների մասին դուրս հորդում, այլ այն, որ հանրությունը սկզբունքորեն ՔՊ-ին չի վստահում. ուղղակի իր տեսածին է հավատում: