«Տարիներ առաջ ես պարզապես սովորական մասնակից էի, իսկ այսօր արդեն բեմում հրավիրված արտիստ». Անահիտ Մանուկյան


17:26 , 21 օգոստոս, 2025

Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի Անահիտ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում «Հայ Սուպերսթար 6»-ի տաղավարից լուսանկարներ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով.

«Անակնկալներով լի է կյանքը: Տարիներ առաջ ես պարզապես սովորական մասնակից էի, իսկ այսօր արդեն բեմում հրավիրված արտիստ:

«Հայ Սուպերսթար 6»-ի 10-րդ գալա համերգին Արեգ Գալստյանի հետ դուետով ներկայացրինք իմ «Мой путь» երգը։ Դա իրական էմոցիաների պայթյուն էր: Արեգ, քեզ շատ եմ սիրել՝ տաղանդավոր ու բացառիկ մարդ ։ Գիտեմ՝ քեզ մեծ հաջողություններ են սպասում»,- գրել է երգչուհին: