Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին 2-րդին ծննդյան կապակցությամբ


19:40 , 21 օգոստոս, 2025

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձին: Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», - ասված է ուղերձում։

Լուկաշենկոն մաղթել է Գարեգին Երկրորդին քաջառողջություն և նորանոր հաջողություններ նրա ազնիվ հոգևորական ծառայության մեջ։