19:11 , 21 օգոստոս, 2025
Նիկոլի հետ ընտրությունների գնացող ընդդիմության ինքնավստահությունն ապշեցնում է: Քանի անգամ է կարելի մտնել նույն գետը:
Հայրենիքին նվիրված լինելու համար Երևանում դատվում են արքեպիսկոպոսներ, ԱԺ պատգամավորներ՝ նաև Արցախի, երիտասարդ կին, սարկավագ, զոհվածի ծնող, գնդապետ, արժանապատիվ հայրենասեր մարդիկ, իսկ Բաքվում՝ հայրենիքին նվիրված լինելու համար, դատվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, դատվում են նաև զինվորներ, Արցախի քաղաքացիներ:
Հայաստանը ներկայացնող Նիկոլին Ալիևն առանց կաշկանդվելու և քողարկվելու տալիս է տնային առաջադրանք՝ գնալ և փոխել Սահմանադրությունը:
Նիկոլն էլ այսօր հայտարարում է,- «Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Ես չեմ ուզում ասել խաղաղության և պատերազմի: Ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև»:
Մանիպուլյացիաները սկսված են, նա ամեն քայլի կդիմի, որ ընտրությունները «ստացվեն»:
Նա անգամ արդեն իր համար աճեցնում է իր սրտի «ընդդիմությունը»:
Նրա հետ ընտրությունների գնալը՝ բաց թողնելով իմպիչմենտի հնարավորությունը, ինձ համար առնվազն անհասկանալի է, էլ չեմ ասում՝ տարակուսելի…
Ի՞նչ եք կարծում, Նիկոլն ինի կաներ, եթե ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները ՄԻԱՍՆԱԿԱՆ ուժերով լծվեին իմպիչմենտի օրինական գործընթացին:
Ի՞նչ եք կարծում, որքան մարդ դուրս կգար փողոց՝ տեսնելով ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքար:
Ես գիտեմ պատասխանը, ավելին, դուք էլ գիտեք:
Պետք է վերջ դնել Նիկոլի հաղթարշավին, վերադարձեք իրականություն: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն այսօր անմեղ դատվող հայրենասեր մարդկանց…
Կարթագենը պետք է կործանվի: