Պուտինն Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում Թրամփի հանդիպման մասին իր գնահատականով


18:20 , 20 օգոստոս, 2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման գնահատականով։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Ստամբուլում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու գործում։ Նրանք քննարկել են նաև իրենց երկրների միջև առևտրային և ներդրումային կապերի զարգացումը։