Լևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում


12:26 , 19 օգոստոս, 2025

Armenpress.am-ը գրում է.

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Grand Chess Tour»-ի շրջանակներում անցկացվող մրցաշարերին: Հայազգի շախմատիստն այժմ մեկնարկել է «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում ընթացող դասական շախմատի այս մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն էր: Արոնյանն, ով խաղում էր սև խաղաքարերով, առավելության հասավ պարտիայի 41-րդ քայլին:

Մինչ այս Արոնյանը հաղթանակ էր տոնել արագ և կայծակնային շախմատի երկու մրցաշարերում` «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025»-ում ու «Freestyle Chess Grand Slam Tour»-ում։