Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար․ վարչապետ


17:12 , 16 օգոստոս, 2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։

Նա հավելել է, որ Ամստերդամը դրական զարգացում է համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Եվրոպայի աջակցությամբ գագաթնաժողովի անցկացման հեռանկարը։