Իրանի նախագահը Հայաստան այցելելուց բացի կայցելի նաև Բելառուս


16:02 , 16 օգոստոս, 2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Հայաստան այցելելուց բացի, կայցելի նաև Բելառուս, հաղորդում է Mehr-ը։

Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանայիի խոսքով, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ գործարար ոլորտում և փաստաթղթերի ստորագրման ոլորտում, ուղևորության նպատակներից մեկն է։