Պարզվում է՝ Աննայի պոպուլյարությունը ոչ միայն չի աճում, այլև նոր հակառեկորդներ է գրանցում, բայց Նիկոլը, խոշոր հաշվով, թքած ունի


16:31 , 16 օգոստոս, 2025
Պարզվում է՝ Աննայի պոպուլյարությունը ոչ միայն չի աճում, այլև նոր հակառեկորդներ է գրանցում հատկապես վիրտուալ ու եթերային տիրույթներում. «Կրթվելը նորաձև է» կոչված խայտառակությունը, որին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև Աննայի երեխաների հայրը, չի դիտվում. թե՛ յութուբյան տիրույթում, թե՛ եթերում դիտումները խայտառակ ցածր են: Բանը հասել է անգամ նրան,որ որոշ տեսանյութեր ուղղակի յութուբյան տիրույթից հեռացվել են՝ նվազ դիտումների պատճառով:

Սա նշանակում է, որ հասարակությունն դեռ ունի իմունիտետ ու մտադիր չէ տրվել թուրքական քարոզին, ինչը խնդիր է լինելու նաև Նիկոլի համար ըտրություններին. եթե ատում են Աննային, ինչպե՞ս կսիրեն նրա այլասերված գաղափարները գործնականում կյանքի կոչող Նիկոլին:

Սիրեն-չսիրեն էական չէ. Նիկոլը շատ լավ գիտի, որ իր իշխանությունը վաղուց հասարակությունից չի բխում, այլ բխոմ է իրեն իշխանության բերած դրսի ուժերից: Վաշինգտոնում գնաց ու կզեց, որպեսզի 2016-ին թողնեն վերարտադրվի, ոպեսզի երբ որ հարկ լինի՝ մարդկանց վրա զրահամեքենաներ ու հրասայլեր դուրս բերելու, համապատասխան երկրներից ու կազմակերպություններից ծպտուն դուրս չգա:

«Արևմտյան Ադրբեջանի» շինարարությունը զոհեր է պահանջում նույնիսկ այն դեպքում, երբ զոհասեղանին Արևմուտքի հեղինակությունն է դրվում: