Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են Իսրայելի հարձակումը և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը


12:43 , 16 օգոստոս, 2025

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յըլմազի հետ, հաղորդում է Mehr-ը:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և իսլամական աշխարհի վերջին զարգացումները՝ ընդգծելով Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նրանք ուշադրություն են հրավիրել նաև Գազայում տիրող հումանիտար ճգնաժամի և իսրայելական շարունակվող ագրեսիայի վրա՝ ընդգծելով պաղեստինյան ժողովրդին (հատկապես Գազայում) աջակցություն ցուցաբերելու և հարձակումները դադարեցնելու ու շրջափակումը վերացնելու ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացնելու հրատապ անհրաժեշտությունը։

Խաթիբզադեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան դատապարտելու համար: Յըլմազը Անկարայի շահագրգռվածությունն է հայտնել Թեհրանի հետ կապերը խորացնելու և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաղեստինյան ժողովրդին աջակցելու հարցում համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը», - գրել են իրանական լրատվամիջոցները: