Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց


15:56 , 15 օգոստոս, 2025

Միքայել Սրբազանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել առաջնահերթության կարգով։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը համաձայնեց:

Հիշեցնենք, որ այս պահին տեղի է ունենում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։