09:52 , 15 օգոստոս, 2025Անվտանգային խնդիրների լուծումն ավելի կարևոր է, քան տնտեսական օգուտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները
ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:
«Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցն է։ Մենք նախևառաջ պետք է հասկանանք` «Թրամփի ուղու» մասին պայմանագիրն ապահովո՞ւմ է մեր հայրենիքի սահմանների կայուն անվտանգությունը, հետո նոր դիտարկենք տնտեսական բաղադրիչները։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է լուծել անվտանգային հարցը՝ հասնելով երկարաժամկետ հավասարակշռված խաղաղության», - նշեց Կարապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: