Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


11:55 , 13 օգոստոս, 2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։