Թրամփը, Զելենսկին և ԵՄ առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն


12:12 , 13 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր բանակցություններ կանցկացնի եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախատեսված են երեք առանձին առցանց հանդիպումներ, հաղորդում է Reuters-ը չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին։

Զելենսկին և եվրոպացի առաջնորդները Թրամփի հետ կհանդիպեն տեսակապով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա գագաթնաժողովից առաջ։

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ Թրամփի տեսակոնֆերանսը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ սպասվում է այսօր՝ ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին): Ներկա կլինեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի և ԵՄ առաջնորդները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես կմասնակցի առցանց հանդիպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: