ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ


21:46 , 12 օգոստոս, 2025

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Քննարկվել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների առանձին ասպեկտները։

Երկու կողմից էլ հաստատվել է միջոցառման հաջող անցկացման տրամադրվածությունը։