Նրանք հիմա իմ լավ ընկերներն են․ Թրամփն՝ Ալիևի ու Փաշինյանի մասին


11:29 , 12 օգոստոս, 2025

Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդդ Թրամփը իր «Truth Social» սոցցանցում հրապարակում է կատարել Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ՝ գրելով․

«Մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության համաձայնագիր։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են»։