Ադրբեջանը Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերն է. Mehr


23:59 , 11 օգոստոս, 2025

Ադրբեջանը Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերն է հինգ մահմեդական երկրների շարքում, գրել է իրանական Mehr-ը։

Ադրբեջանն այս ցուցակում չորրորդ տեղում է։

Բաքուն Թել Ավիվի ամենակարևոր տնտեսական և ռազմական դաշնակիցներից մեկն է, որը 2023 թվականին բռնազավթիչ ռեժիմի հետ առևտուր է արել ավելի քան 1,55 միլիարդ դոլարով։

Հաշվի առնելով երկու պետությունների միջև անվտանգության և ռազմական փոխազդեցությունները՝ նրանց երկկողմ առևտրի իրական ծավալը, հավանաբար, ավելի բարձր կլինի, քանի որ Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է, իսկ Բաքուն՝ իսրայելական հանցավոր խմբավորման նավթի հիմնական մատակարարը, որը ռեժիմի վերամշակող գործարաններում վերամշակվում է կործանիչների համար որպես վառելիք՝ նրանց թույլ տալով ռմբակոծել Գազայի հատվածի, Լիբանանի, Եմենի և Իրանի քաղաքացիական բնակչությանը։

Բաքվի հում նավթը «սիոնիստական ռեժիմի» կենսականորեն կարևոր զարկերակներից մեկն է, որը նրան թույլ է տալիս շարունակել ռազմական գործողությունները մահմեդական երկրների քաղաքացիական բնակչության դեմ և նույնիսկ էներգիա մատակարարել բռնազավթված տարածքներին։