ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինծառայողը ինսուլտ է տարել. կյանքը փրկել չի հաջողվել. MediaHub


15:35 , 11 օգոստոս, 2025

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում. մահացել է 19-ամյա զինծառայող Վրեժ Զաքարյանը:

«Մեզ փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ Վրեժը ինսուլտ է տարել: Ասացին՝ վերջին երկու օրերին տղան իրեն վատ է զգացել:

Վրեժը Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է:

MediaHub-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը հաստատեց մահվան մասին տեղեկությունը»,–գրում է լրատվամիջոցը: