Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը. կշարունակենք աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերին. Թուրքիայի ԱԳՆ


11:12 , 9 օգոստոս, 2025

168.am-ը գրում է․

Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, այս մասին հայտարարել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։

«Միջազգային համակարտությունների սրման և ճգնաժամերի շրջափուլում այս քայլը նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերը»,- ասված է հայտարարությունում:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարգավաճման։

«Մենք կշարունակենք նպաստել այս հնարավորության իրացմանն ուղղված ջանքերին և աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերին»,- հավելել են Թուրքիայի ԱԳՆ-ից։