16:47 , 8 օգոստոս, 2025
Թևանյան Անդոն կոչ է արել քրեականացնել ու պետական դավաճանությանը հավասարեցնել «ինքնիշխանություն» բառի հաճախակի, անհարկի ու նիկոլաբար օգտագործումը: Թե ինչն է ստիպել Անդոյին նման կոչով հանդես գալ, թերևս հասկանալի է. Հայաստանը ձեռքից գնում է:
Իրականում քրեականացնել կամ դավաճանությանը հավասարեցնել պետք է ոչ միայն «ինքնիշխանություն» բառը, այլև այդ բառն արժեզրկած սուբյեկտին անիմաստ քննադատելը, այսինքն՝ այն, ինչ որ անում են Անդոն ու նրան կերկարողները: Փաստ է, որ վերբալ կամ օրալ քննադատությունից անդին սրանք չեն անցնում՝ չնայած գործնականում կա ռեալ հնարավորություն՝ «ինքնիշխանություն» բառն արժեզրկողին այնպես արժեզրկել, որ վերջում հայտնվի ԱԱԾ «պադվալում»: Արդյունքում ստացվում է՝ որքան շատ ու որքան սուր են սրանք Նիկոլին քննադատում, այնքան ավելի արագ է «Արևմտյան Ադրբեջանի» շինարարությունն ընթանում:
Բայց այս տարրերին դա ձեռնտու չէ. հասկանում են՝ այլ իրավիճակում «վոինը» կարող է կտրել «կորմը» ու առհասարակ դուրս գալ քաղաքականությունից՝ դադարելով հաստացնել անդոների փորը: