ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց


16:58 , 8 օգոստոս, 2025

ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց, հայտնել է նրա փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: