Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին


17:11 , 7 օգոստոս, 2025

Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպա­տակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջա­նակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերա­պահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կա­ռուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստա­թղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Որոշման արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ երաշխավորելով ծրագրի ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ Հայաստանում  կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությանն ընդառաջ: