Բորիկին կերկոխ անող «վոինը» սարսափում է Սերժ Սարգսյանի ստվերից
14:45 , 7 օգոստոս, 2025
Մուրազի Բորիկը, որ պահանջել է, որպեսզի Դավիթ Համբարձումյանն ասուլիս տա, հայտարարել է, թե Համբարձումյանին վարչապետ դարձնելու իրական նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ստանա՝ ստանձնելու երկրի ստվերային կառավարչի դերը:
Դա՞ է պատճառը, որ Բորիկին կերկոխ անողները չեն միանում Նիկոլին իմպչեմտի ենթարկելու գործընթացին՝ օգնելով Հակոբյան Աննային սերտել Էրդողանի գիրքը: Փաստորեն՝ երկիրը վարի է գնում բորիկների ունեցած վախից առ այն, որ Դավիթ Համբարձումյանի օգնությամբ Սարգսյանը կարող է դառնալ երկրի ստվերային ղեկավարը, ինչը մահացու կլինի «վոինի» համար:
Բայց մի՞թե Բորիկը չգիտի, որ Համբարձումյանը վարչապետ է լինելու շատ կարճ ժամանակով միայն. նա անցումային ֆիգուր է լինելու, քանի որ լուծելու է լոկ նոր ընտրությունների կազմակերպման հարցը: Այսինքն՝ եթե նույնիսկ Սարգսյանը ցանկանա էլ դառնալ երկրի ստվերային կառավարիչ, ինչը, իհարկե, այդպես չէ, ապա Համբարձումյանը ֆունկցիա չի կարողանալու կատարել, քանի որ նա ոչ թե տարիներ, այլ ընդամենն ամիսներ է երկիրը ղեկավարելու, իսկ պետության հիմնական ղեկավարի ով լինելն ընտրությունների արդյունքում է պարզ դառնալու:
Իմպիչմենտի գործնթացն ի հայտ բերեց բորիկների ու նրանց տերերի իրական դեմքը, որոնց բուն նպատակը ոչ թե Հայաստանը Նիկոլի ճանկերից փրկելն է, այլ աթոռակռիվը: Դրա համար էլ 4%-ից ավել «վոինը» չի ձգոււմ…