12:58 , 7 օգոստոս, 2025Անարդարության գագաթնակետը. երբ մարդասպանները հերոսների հայրերին դարձնում են հանցագործներ
Առաջ՝ նախկինների օրոք, երբ զինվոր էր զոհվվում հայրենիքի համար, նրա հայրը, ընտանիքն արժանանում էր խոնարհումի։ Բայց ոչ այսօրվա Հայաստանում։ Այստեղ զոհված հերոսների հայրերին բռնությամբ քարշ են տալիս դատարաններ, կալանավորում են շինծու, սուտ ու հորինած մեղադրանքներով։ Նրանց գցում են բանտերը, պահում խցերում, որտեղ մարդկային արժանապատվությունը խեղդվում է պատերի մեջ։ Նրանց տանջում են՝ մինչև առողջությունը կոտրվի, հոգին՝ հալվի, կյանքը՝ մարի։
Ինչպես նրանց որդիներին ուղարկեցին մահվան, այնպես էլ նրանց փորձում են հասցնել նույն ճակատագրին։ Սա արդեն քաղաքական հաշվեհարդար էլ չէ, սա պետական մանրախնդիր հանցագործություն է՝ ուղղված հայրենիքի լավագույնների դեմ։
Ովքեր այսօր հրահանգում են այդ արատավոր շղթան՝ թող օր ու գիշեր չգտնեն հանգիստ։
Թող իրենց հագած շորերը՝ լինի կապանք, և իրենց քունը՝ դառնա մշտական տագնապ։
Թող նրանք, ովքեր համակարգում են այս ամենը, կազմակերպում, կարում ու մատուցում են այս գործերը համար մեկ վիժվածքի հրահանգով, զգան էն ցավը, որ այս ծնողներն են զգացել իրենց պահած ու փայփայած զավակներին փակ դագաղով հողին հանձնելու։ ԿՐԿՆԱԿԻ ԶԳԱՆ ԷՏ ՑԱՎԸ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ։ Թող ԵՌԱՊԱՏԻԿ իրենց վերադառնա ամեն մի արցունքը, որ ծնողի աչքից ընկել է իրենց պատճառով։
Եվ հիշեք՝
Արդարությունը կարող է ուշանալ, բայց չի կորչում։
Եվ երբ գա այդ օրը՝ ժողովուրդը հիշելու է անուն առ անուն բոլոր նրանց,
ովքեր հալածեցին, խոշտանգեցին, բզկտեցին զոհված հերոսների ծնողներին։ Չորանար ձեր մերերի արգանդը, որ ձեզ պես կամակատար տականքների լույս աշխարհ չբերեր։ Հերոսի ծնոնղերին բանտ եք նետում մի դասալի ոչնչության ուղիղ հրահանգով, որ հետո ասեք՝ հրաման ենք կատարել ու ազատվե՞ք պատասխանատվությունից։ Բա դուք բարոյականություն չունե՞ք, թասիբ, նամուս, տղամարդկություն։ Ծուռատամ ոչնչությունը ձեզ իրեն հանցակից է սարքում բոլոր առումներով ու դուք չեք էլ դիմադրում։ Հետևաբար համամիտ եք իր հետ, սիրով եք կատարում իր հրահանգները։ Ուրեմն վերևի անեծքները ձեզ կպնի ու չպոկվի մինչր ողորմելի կյանքներիդ վերջը։