Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


19:58 , 6 օգոստոս, 2025
ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատել է տեղեկությունը։
«Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի»,- ասաց նա։