10:12 , 6 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է.
Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. այս մասին The Washington Post պարբերականին ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու փորձերի շրջանակում։
Հանդիպումը, որը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի ամենաթարմ օրինակն է։