10:48 , 4 օգոստոս, 2025Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախել երկաթե արգելապատնեշին և բռնկվել:
Ավտովթար-հրդեհի հետևանքվ 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
