Աննան շախմատ է խաղում


17:12 , 2 օգոստոս, 2025
Օրերս Հակոբյան Աննան հպարտորեն տեղեկացրել էր, որ իր հիմնադրամը որոշել է աջակցել Վանաձոր քաղաքում ԼՈՖԹ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանին. վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր գործընկեր կազմակերպություններին ու անհատներին՝ աջակցություն խնդրելով համապատասխան քանակի շախմատներ ու ժամացույցներ ձեռք բերելու: «…Գրառմանն առաջինն արձագանքեց Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation հիմնադրամը և իր Կրթվելը նորաձև է նախաձեռնության շրջանակում հաջորդ իսկ օրը ԼՈՖԹ ուղարկեց անհրաժեշտ պարագաները՝ այդպիսով ապահովելով նախաձեռնության արագ մեկնարկը։ Շնորհակալ ենք և ուրախ, որ Վանաձորի ու հարակից համայնքների պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան իրենց ազատ ժամանակն անցկացնելու մտավոր զարգացումը խթանող, հանրօգուտ միջավայրում»,-գրել էր Աննան:

Իրականում Աննան ոչ մի կերպ չի կարող շահագրգիռ լինել Հայաստանում շախմատի զարգացմամբ, քանի որ այն մարդու ուղեղն է մարզում, իսկ «Արևմտյան Ադրբեջանի» կերտման պրոցեսում ամենակարևորը մարդկային բթամտությունն է համարվում: Եթե հասարակության մեջ տխմարների թիվը պակասի, ապա Աննայի թրքահաճո կրթարշավը կձախողվի, ավելին՝ անհամեմատ կբարդանա 2026-ին նախատեսված Նիկոլի հերթական վերարտադրման գործը, որի պատճառով ՔՊ-ն ոչ միայն կիշխանազրկվի, այլև Աննան ու Նիկոլը միասին կարող են շախմատ խաղալ հենց ԱԱԾ «պադվալում»:

Այնպես որ՝ Աննայի ջանքերը՝ հանրությանը ներկայանալու շախմատասերի կամ Հայատաում շախմատի զարգացումը կարևորող սուբյեկտի կերպարով ոչ միայն անհամոզիչ է, այլև շատ ծիծաղելի. Այդ 2018-ից առաջ էր, որ շախմատը Հայաստանում արժեք էր համարվում՝ հովանավորվելով պետական ամենաբարձր մակարդակով: