Մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը «Զանգեզուրի միջանցքով» կուղղվեն դեպի Թուրքիա․ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար


14:52 , 2 օգոստոս, 2025

Մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը «Զանգեզուրի միջանցքով» կուղղվեն դեպի Թուրքիա։

Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի միջոցով.

«Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայից էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը Ադրբեջանի տարածքով կհասցվեն Թուրքիա, ապա՝ Եվրոպա»։