6 միլիոն դոլարով Երևանում մոտ 55-60 բնակարան կարելի ա գնել, մարզերում՝190-200. փախստականներով լի այս երկրում այդքան փող տալ մի ժամվա համերգի համար, հանցագործություն է


16:10 , 2 օգոստոս, 2025
6 միլիոն դոլարով Երևանում մոտ 55-60 բնակարան կարելի ա գնել։ Հոր գներ ա, բայց դե էտ ա քառակուսի մետրով հաշված։ Իսկ մարզերում այդ նույն փողով՝ շուրջ 190-200։
Հիմա գուցե մտածեք՝ դե լավ, ինչ ես ամեն ինչ վերածում կենցաղի, Լոպեսն ա, էլի, թող գա, երգի, գնա, թքած էտ 6 միլիոն դոլարի վրա։ Բայց վստահ եմ, որ երկրի սոցիալական խնդիրներին 0,1%-ով ծանոթ մարդը կամաչի իր մտքերից, կամաչի էս լկտիութունից։ 100.000-ից ավել անտուն գաղթական ունեցող երկրում էտքան փող տալ մի քանի ժամվա համերգի համար, դա բարոյական հանցագործութուն ա։
Անսեռ ու անհայրենիք մի որոշ զանգված էլ ասում ա՝ մենք շատ գոհ ենք ամեն ինչից։ Դե բա գոհ կլնեք, բա ինչ։ Կարևորը ձեր լափն էլ տեղն ա լինում նման փարթիների ժամանակ։