Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում․ Վերին Շորժայի սարերում արածելու ժամանակ ականի պայթյունից տուժել են գյուղացու 7 անասունները
11:30 , 2 օգոստոս, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական տվյալով 7 կով է սատկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները արածել են Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի տարածքում գտնվող սարերում, որի ժամանակ 7 անասունները նշված տարածքում ականի պայթյունից սատկել են, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։