Իշխող կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն, վստահ է, որ հայկական ինքնաթիռները թռչում են ադրբեջանական օդային տարածքով:
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։
Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ: