20:12 , 1 օգոստոս, 2025
«Կարդացի Կտրիճ Ներսիսյանի հրամանով ընդունված մի հայտարարություն, որտեղ երկրի իշխանությունը մեղադրվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ:
Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի.
Ռազմական հեղաշրջման կոչ անելը չի տեղավորվում խոսքի ազատության մեջ:
Այնպես, ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, այդ նույն կերպ էլ քրեական օրենսգրքով արգելվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը:
Հորդորում եմ եկեղեցական պատկան մարմիններին բացատրել սա Կտրիճ Ներսիսյանին ու դադարեցնել նրա եկեղեցահալած ու ապապետական գործունեությունը:
Իսկ Մայր Աթոռը, որքան էլ Կտրիճ Ուխտազանցը փորձի այն վերածել քրեաօլիգարխիայի քաղաքական բնի, այդպիսին չի դառնալու: Այն մաքրվելու է ու շարունակելու է մնալ հայ ժողովրդի կարևոր արժեքային հիմնասյուններից մեկը»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան